Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Գլխավոր
Տեսասրահ

Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը

Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը

Հունիսի 14-ին Ծաղկաձորում կայացավ հայ գինեկոլոգների մեծամասշտաբ գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին  հարյուրից ավելի բժիշկներ` ինչպես Երևանի բուժհաստատություններից, այնպես էլ` մարզերից:


Միջոցառման նպատակի և կարևորության մասին զրուցեցինք  «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Թորոսյանի հետ:


–   Միջոցառման կարևորության մասին խոսենք, մեր հասարակության մեջ ինչքանո՞վ է կարևորվում  կնոջ առողջությունը:  


«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Թորոսյան–   Այս միջոցառումը նպատակ ունի հենց այդ գիտակցումը խթանելու: Բժշկության ոլորտը շատ արագ է զարգանում և որպեսզի ընդունակ լինենք կիրառելու այդ զարգացումները, պետք  են նմանատիպ հավաքներ ու քննարկումներ:  Միջոցառումը կլինի շարունակական՝ հետագայում ընդլայնելով և ներառելով  ավելի շատ  ոլորտներ, որը նաև կնպաստի բարձրացնելու բուժօգնության մակարդակը: Այսօր առավելապես կարևորում ենք ծննդօգնության և կանանց առողջության խնդիրները, ընդ որում, մեր մասնագիտական տեսադաշտում են նաև առօրյայում հանդիպող պարզագույն սխալների հետևանքներով առաջ եկող և երբեմն լուրջ հետևանքների հանգեցնող խնդիրները: Դա տեղեկացվածության ցածր մակարդակի արդյունք է: Պետք է սկսել կանխարգելիչ աշխատանքներից՝ առողջ սերունդ ունենալու…  


–   Ո՞ր խնդիրներն են ամենից շատ տարածված հայ կանանց շրջանում և որո՞նք են լուծում գտնում ձեր բժշակական կենտրոնում


–   «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնում գործում է  կանանց խորհրդատվությունից մինչև գինեկոլոգիական ստացիոնար բաժանմունք և ծննդօգնության ծառայություն, այսինքն` կանանց առողջությունն ապահովող բժշկական ծառայությունների ամբողջական փաթեթ: Ինչն է վատ. կին թե տղամարդ՝ դիմում են միայն ծայրահեղ վիճակների դեպքում: Ըստ մեր դիտարկումների՝ միոմաներով պացիենտների քանակը անհարմարորեն շատ է, որոնք ճիշտ ու ժամանակին կանխարգելման դեպքում կարող էին չլինել: Ինչու՞ անհարմարորեն. միոման հասնում է մի քանի շաբաթական հղիության չափերի և կինը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում: Սա գերխնդիր է և պետք է լուծումներ գտնել:


ԵՊԲՀ վիրաբուժության 2-րդ ամբիոնի վարիչ «Նատալի Ֆարմ Մալաթիա»  բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Հայրապետ ԲարսեղյանՄեր հաջորդ զրուցակիցը  ԵՊԲՀ վիրաբուժության 2-րդ ամբիոնի վարիչ «Նատալի Ֆարմ Մալաթիա»  բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար Հայրապետ Բարսեղյանն է:


–   Ինչքանո՞վ եք կարևորում այսպիսի միջոցառումների, քննարկումների կազմակերպումը:


–   Սա յուրահատուկ օգնություն է  մանկաբարձ-գինեկոլոգներին՝ իրենց պրակտիկ աշխատանքում: Մենք քննարկում ենք այնպիսի խնդիրներ, որոնք հանդիպում ենք առօրյա աշխատանքում: Ընդհանուր քննարկումների միջոցով կարողանում ենք գտնել բանալիներ: Հուսով եմ` հետագայում սեմինարների թեման կընդլայնվի, կսկսենք քննարկել արդեն վիրաբուժական, նյարդաբանական և այլ ոլորտների խնդիրներ:

 

Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը


–   Կապված կնոջ առողջության հետ` ո՞ր վիրահատություններն են ավելի հաճախակի:

-1-ին տեղում, միանշանակ,  արգանդի հետ կապված վիրահատություններն են:  Մենք բարձրակարգ մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ ենք մատուցում: Նոր տեխնոլոգիաների կիառությունը թույլ է տալիս բուժական աշխատանքը կազմակերպել շատ ավելի արդյունավետ և արագ: Մեր հիմնական խնդիրը մարդկանց՝ իրենց առողջության նկատմամբ ուշադիր և հետևողական լինելու պակասն է, որը բերում է բարձիթողության,  ինչը դժվարացնում է պայքարը հիվանդության դեմ:


ԵՊԲՀ վիրաբուժության  2-րդ ամբիոնի դոցենտ, «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ Արմեն ՎարժապետյանՀաջորդ զրուցակիցը ԵՊԲՀ վիրաբուժության  2-րդ ամբիոնի դոցենտ, «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի վիրաբույժ Արմեն Վարժապետյանն է:


–   Պարոն  Վարժապետյան, Դուք ներկայացրեցիք թութքի և դրա հետ կապված բարդությունների մասին զեկույց, մանրամասնեք, խնդրե՛մ, որոնք են հղիների մոտ թութքի առաջացման պատճառները:


–   Առաջին հերթին՝  մեծացած արգանդի ճնշումը ուղիղ աղիքի անոթային համակարգին: Ակտիվության նվազումը թութքի առաջացման համար նույնպես նպաստող պայման է, իսկ հղիները նախընտրում են քիչ շարժվել:  Շատ կարևոր է հետևողական լինել, օրինակ, քրոնիկ փորկապությունների դեպքում, որը  թութքի առաջացմանը նպաստող ամենատարածված գործոններից է, անմպայման դիմել բժշկի: Սննդակարգը ևս շատ կարևոր է: Պետք է խուսափել կոշտ, թթու, կծու սննդամթերքից, չորամրգերից, ռացիոնում ներառել կեղև ունեցող, բուսական ծագման սննդամթերք,  որն ինքնին խթանում է աղիների աշխատանքը: Ծննդաբերության ժամանակ պտղի գլուխը ևս ճնշում է ուղիղ աղուն ու նպաստում թութքի առաջացմանը: Նույնիսկ առանձին հասկացություն կա` հետծննդյան թութք, որն ապագայում կարող է առաջ բերել տարբեր բարդություններ` արյունահոսություն, բորբոքում, օղակում և այլն:  10-ից 8-ի դեպքում հետծննդյան թութքն ունենում է հետագա  բարդություններ: Ծննդաբերությունից հետո պետք է դիմել բժշկի, որպեսզի նա որոշի, թե որ փուլում է գտնվում խնդիրը, ինչ վտանգներ կան և այլն: Շատերը նախընտրում են բուժվել տնային պայմաններում` ավանդական միջոցներով, բայց վտանգներից խուսափելու համար պետք է անպայման քայլեր ձեռնարկել բժշկի խորհրդատվությամբ:

 

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Աշոտ Թորոսյան «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյան


–   Հղիության ընթացքում ինչքանո՞վ է վտանգավոր թութքը  կնոջ և պտղի համար:


–   Պտղի հետ կապված ոչ մի վտանգ չկա, եթե, իհարկե, անմիջապես մորն առնչվող խնդիրներ չի առաջացնում: 1-ին վտանգը` ըստ հաճախականության, թութքի է՛լ ավելի արտահայտված լինելն է՝ հղի արյունահոսության վտանգով:


–   Կա՞ն հղիության, այսպես կոչված, ռիսկային շրջաններ, երբ ավելի հավանական է թութքի առաջացումը:


–   Խնդիրն առաջանում է հիմնականում հղիության 2-րդ եռամսյակում: 1-ին աստիճանի թութքը բուժելու համար պետք է գինեկոլոգի պարզ խորհուրդներին հետևել, կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որոնք արդեն թվարկեցի` հիգիենա, սննդակարգ և այլն: 2-րդ աստիճանի թութքի դեպքում, երբ արդեն կան գանգատներ, անհրաժեշտ է հետևողական բուժում իրականացնել, այսինքն, կանխարգելիչ միջոցառումներին գումարվում են բուժական միջոցները: Սովորաբար  թութքի բուժման համար կիրառվող դեղորայքը վտանգավոր է հղիների համար, նախընտրելի չեն նաև հորմոն պարունակող դեղերը: Սակայն կան 3-րդ խմբի դեղեր, որոնց մեջ  պետք է նշել հենց «Շտադա» դեղագործական ընկերության արտադրանքը, օրինակ, բուսական հիմքի վրա պատրաստված անվտանգ և արդյունավետ «Նատալսիդը»:

«Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի վարիչ, բ.գ.թ. Իննա Պերսոյան «Նատալի Ֆարմ Մալաթիա» բժշկական կենտրոնի կանանց կոնսուլտացիայի վարիչ, բ.գ.թ. Աննա Պերսոյան 


–   Ձեր զեկույցը կլիմակտերիկ  շրջանի մասին էր: 10-20 տարի առաջ ինչպիսի՞ն էր այդ շրջանի դրսևորումները կանանց մոտ և ինչպիսի՞ն է հիմա:


–   Ներկայումս մեր կանայք շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում իրենց արտաքնին, իրենց առողջությանը, քան տարիներ առաջ: Նախկինում կնոջ միակ մտահոգությունն ընտանիքն էր, երեխաները և շատ քիչ տեղ էր հատկացվում սեփական խնդիրներին: Շատ ողջունելի է, որ կանայք սկսել են գնահատել իրենց. ուզում են ապրել երկար՝ ակտիվ կյանքով, բարձրացնել կյանքի որակը, պահպանել երիտասարդությունը և այլն: Այդ իսկ պատճառով շատ կանայք սկսեցին հետաքրքրվել փոխարինող հորմոնալ  թերապիայով՝ ի նպաստ թվարկածի: Հորմոնալ թերապիան գոյություն ունի արդեն 70 տարի, իսկ ավելի վաղ Չինաստանում էր կիրառվում, սակայն ոչ դեղի տեսքով: 1940-ականներին ստեղծվեցին հորմոնալ դեղեր և այնքան լայն տարածում ստացան, որ յուրաքանչյուր կնոջ պայուսակում այսօր կարելի է գտնել նմանատիպ միջոց:


–   Դաշտանադադարային շրջանի հետևանքները...


–   «Կլիմաքս» եգիպտերեն նշանակում է աստիճան, այսինքն, կինը հայտվում է կյանքի մի որոշակի աստիճանում՝ փուլում: Իրականում տեղի է ունենում ձվարանների աշխատանքի անկում, և սկսվում է ավելի քիչ քանակի էսթրոգեններ արտադրվել: Դրա հետ կապված` առաջ են գալիս անհարմարավետություններ` կապված քրտնարտադրության, անքնության հետ և այլն. սրանք առաջնային գանգատներ են, որոնք հեշտությամբ կարող են անցնել, և պետք չէ վախենալ: Այլ բան է, երբ գլուխ են բարձրացնում սրտանոթային, ուռուցքային հիվանդությունները: Մտահոգիչ են նաև հետագա բարդությունները, որոնցից խուսափել օգնում են փոխարինող հորմոնալ թերապիայի միջոցները:

 

Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը


–  Ի՞նչ կիրառություն ունի փոխարինող հորմոնալ թերապիան:                                                                                                                                                                                                                                                             
–   Բնականաբար, փոխարինող հորմոն թերապիան ունի իր հակացուցումները: Որպեսզի չվնասենք կնոջը, պետք է ընտրել կանանց այն խումբը, ով կարող է դա կիրառել, ընդ որում, այդ ընթացքում կինը պետք է ամիսը գոնե մեկ անգամ այցելի բժշկին, և նման հսկողության պայմաններում փոխարինող հորմոն թերապիան կարելի է կիրառել 5-10 տարի: Կանանց, ում մոտ այս կամ այն պատճառով հեռացրել են ձվարանները, ավելի քան մյուսներին, անհրաժեշտ են այս  հորմոնալ միջոցները: 


–   Դուք նշեցիք, որ կլիմակտերիկ շրջանի սկիզբը սովորաբար 50 տարեկանն է: Կա՞ այս թվի փոփոխման տենդենց:


–   Այո, այս թիվը գնալով երիտասարդանում է: Պատճառները տարբեր են: Նախ, կանայք սկսել են շատ ծխել, ինչը անմիջական ազդեցություն ունի դաշտանադադարային շրջանի վաղ արտահայտման վրա: Դրան նպաստում է  նաև միջավայրը` ինչ ենք ուտում, շնչում, որտեղ ենք ապրում և այլն: Բնականոն դաշտանադադարի շրջանը սկսվում է 50-ից, վաղ դաշտանդադարը՝ 40-45 տարեկանից, կան նաև ռիսկային խմբում գտնվող կանայք, ում մոտ դաշտանադադարը սկսվում է մինչև 40 տարեկանը, ովքեր պետք է շատ ավելի հետևողական լինեն իրենց առողջության նկատմամբ:

Հայաստանում «Շտադա» գերմանական դեղագործական ընկերության ներկայացուցիչ Անժելա ՄելիքյանՄիջոցառման կազմակերպման գործում մեծ էր «Շտադա» դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության դերը: Այն մասին, թե ինչ է ներկայացնում «Շտադա» դեղագործական ընկերությունը գինեկոլոգիայի ասպարեզում, զրուցեցինք Հայաստանում «Շտադա» գերմանական դեղագործական ընկերության ներկայացուցիչ Անժելա Մելիքյանի հետ:


–   Ի՞նչ տեղ է զբաղեցնում կնոջ առողջությունը ձեր ընկերության գործունեության մեջ:


–   «Շտադա» դեղագործական ընկերության  ռազմավարության մեջ կնոջ վերարտադրողական առողջությունն առաջատար դիրքերում է: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն է ստեղծվել հավաքվելու մեկ տեղում և քննարկելու բժշկության համար շատ հրատապ, ավելին, երբեմն ցավոտ հարցեր: Սա հնարավորություն է տալիս բոլորին անհանգստացնող խնդիրներին ընդհանուր լուծումներ գտնել: Հրավիրված են նաև մարզային բժիշկներ, ովքեր հաճախ հեռավորության պատճառով չեն կարողանում մասնակցել կոնֆերանսներին:  


–   Ո՞ր դեղերն էր ներկայացված այս գիտաժողովին:


–   Այսօր ներկայացվեց «Շտադա» դեղագործական ընկերության  «Նատալսիդ» դեղամիջոցը, որը թութքի բուժմանն է ուղղված: Դեղի առավելությունը հակացուցում չունենալն է: Հղիներն այն խոցելի խումբն են, ովքեր չեն կարող կիրառել ցանակացած միջոց, ուստի անհրաժեշտ է ընտրել պտղի և կնոջ համար ամենաանվտագը:  Արդեն տևական ժամանակ է, ինչ կիրառության մեջ է «Նատալսիդ»-ը, և, թերևս, իր անվտանգության բարձր աստիճանն ու արդյունավետությունն է, որ այդքան լայն կիրառություն ու սպառում ունի:   

 

Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը

Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը Գինեկոլոգիական գիտաժողով` նվիրված կնոջ վերարտադրողական առողջությանը

 
–   Ի՞նչ նորություններ ունի «Շտադա» դեղագործական ընկերությունը  գինեկոլոգիայի ոլորտում:


–   Վերջերս մենք նոր դեղեր ներկայացրեցինք` «Գինեպրեստոն», որը հրատապ հակաբեղմնավորիչ մեթոդ է հիանալի անվտանգության ռեզերվով և արդյունավետությամբ, հեշտոցային մոմիկ «Ֆեմիլեքսը», որը տեղային գինեկոլոգիական բուժումների ժամանակ օգնում է վերականգնել միկրոֆլորան և նորմալ թթվահիմնային միջավայրը: Մյուս նորությունը վերաբերում է ո՛չ միայն գինեկոլոգիային, այլ նաև մի շարք այն բժշկական ասպարեզներին, երբ հնարավոր է գործ ունենալ արյունահոսությունների հետ: Խոսքը վերաբերում է «Տրանեկսամ» դեղին. Այն  պարունակում է տրանեկսամաթթու, հեմոստատիկ միջոց է, կարող է նշանակվել անգամ հղիներին և կրծքով կերակրող մայրերին: «Տրանեկսամ»-ը նպաստում է արյունահոսության դադարեցմանը, կրճատում է բուժման և վերականգնման ժամանակահատվածները, երբեմն նաև արյան գործոնների ներարկման հաճախականությունը: Համոզված եմ, որ մեր նոր դեղամիջոցները, ինչպես նաև շուկայում արդեն վաղուց իրենց տեղը գրաված արդեն հայտնի դեղերը կշարունակեն նպաստել առողջության վերականգնման և պահպանման գործին:

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գևորգ Զուռնաչյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Հունիսի 10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա, բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց
Հունիսի  10-11-ը, 2025թ., ԵՊԲՀ. «Բուժաշխատողի մասնագիտական էթիկա,  բուժաշխատողների իրավունքներն ու պարտականությունները» թեմայով հեռավար հավաստագրային դասընթաց

Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ համաձայն ՀՀ կառավարության 22.05.2025 թվականի N613-Ն որոշման «Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի կանոնները» ներառված են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am
Հունիսի 7-ին, 2025 թ., գիտաժողով «Հաղթահարել անպտղությունը» թեմայով. morevmankan.am

Հարգելի գործընկերներ,
Հունիսի 7-ին տեղի կունենա «Հաղթահարել անպտղությունը» գիտաժողովը: Գիտաժողովի ընթացքում կհնչեն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով
Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին, 2025 թ., 3-օրյա կոնֆերանս՝ «Աշխատանքային առողջության պրակտիկա բուժաշխատողների համար» թեմայով

Մայիսի 22-ին, 23-ին և 26-ին ԱՄՆ «Northwell Health» Աշխատանքային բժշկության, համաճարակաբանության և կանխարգելման ամբիոնը և ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով
ՀՀ ԱՆ. Համաժողով` «Հայաստանում բժշկական զբոսաշրջության զարգացման ներուժն ու հեռանկարները» թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «Հայաստանում բժշկական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն
ԵՊԲՀ.  «Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն

«Լյարդի տրանսպլանտացիա. արդի մարտահրավերներն ու հեռանկարները» միջոցառումը` կրթական արժեքավոր փորձառություն...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին
ԵՊԲՀ. «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» կոնֆերանսը համալսարանական հարկի ներքո համախմբել է հանրապետության առաջատար վնասվածքաբաններին

Երևանի պետական բժշկական համալսարանում ապրիլի 25-ին մեկնարկեց «Ստորին վերջույթի վնասվածքներ 2025» թեմայով երկօրյա կոնֆերանսը, որի ընթացքում ոլորտի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով
Մայիսի 9-10-ը, 2025 թ., գիտաժողով` «Սուր կաթվածի բուժման սահմանագծին» խորագրով

ՀՀ ԱՆ ԱԱԻ Նյարդաբանության և Նեյրովիրաբուժության ամբիոնը և «Էրեբունի» բժշկական կենտրոնի Կաթվածի թիմը,Հայաստանի Կաթվածի խորհրդի հետ համատեղ կազմակերպում է...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը
ԵՊԲՀ. Շուրջ 350 մասնակից․ կայացավ «Լանցետ»-ի՝ որովայնային և լապարասկոպիկ վիրաբուժությանը նվիրված կոնֆերանսը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական ծրագրի շրջանակում գործնական հմտությունների բարելավման հերթական կոնֆերանսը նվիրված էր...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը
Անհետաձգելի բուժօգնության կրթական ծրագիրն ամփոփեց առաջին փուլը

Այսօր կարևոր իրադարծություն է Հայաստանի առողջապահական համակարգում: Հանդիսավոր արարողակարգի շրջանակում, 18 ամիս տևած ուսումնական...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։
25-26 ապրիլի, 2025 թ., կոնֆերանս՝ նվիրված նեյրոիմունոլոգիայի վերջին նվաճումներին։

«Էրեբունի» բժշկական կենտրոնի նյարդաբանության բաժանմունքը ՀՀ ԱՆ ԱԱԻ նյարդաբանության...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը
ԵՊԲՀ. Մեկնարկեց հայ և գերմանացի մասնագետների «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց»-ը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ապրիլի 8-ին մեկնարկեց «Սրտային անբավարարության գարնանային երկրորդ դպրոց» խորագրով...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ
ԵՊԲՀ. Հայ և գերմանացի սրտաբանները սերտացնում են կապերը՝ բուժման նոր մեթոդների, ախտորոշիչ և թերապևտիկ տարբերակների տարածման ուղղությամբ

Գերմանիայի Մագդեբուրգի համալսարանի սրտաբանության և անգիոլոգիայի կլինիկայի և ԵՊԲՀ «Հերացի» հիվանդանոցային համալիրի սրտաբանական կլինիկայի...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը
ԵՊԲՀ. Շարունակվում է «Լանցետ»-ի կոնֆերանսների շարքը` այս անգամ շեշտադրելով կարդիո-թորակալ վիրաբուժությունը

Կարիերայի զարգացման կենտրոնի «Լանցետ» միջազգային վիրաբուժական հարթակի շրջանակում բժշկական համալսարանում կայացավ կարդիո-թորակալ...

ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր
ՀՀ ԱՆ. Համագործակցության հրավեր

Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ հետաքրքրված բժշկական մասնագիտական ասոցիացիաները, որոնք համապատասխանում են...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ